16:03  ,  29 նոյեմբերի, 2021

Ռալֆ Ռանգնիկը նշանակվեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց գերմանացի Ռալֆ Ռանգնիկը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո նա երկու տարի «Մանչեսթեր Յունայթեդում» կզբաղեցնի խորհրդականի պաշտոն։ Այս տարի Ռանգնիկը նշանակվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի եւ զարգացման բաժնի ղեկավար։

Անգլիական մամուլը գրել էր, որ գերմանական «Հոֆենհայմի» եւ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչը մանչեսթերյան թիմում կստանա տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր անգլիացի Մայքլ Քերիկը։

Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում