15:38  ,  29 նոյեմբերի, 2021

IFFHS. Դե Բրույնեն՝ տարվա լավագույն խաղարկող

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն խաղարկող (փլեյմեյքեր) Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Դե Բրույնեն քվեարկությունում հավաքել է 160 միավոր։ Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ 105 միավոր։

Երրորդ տեղը 15-ական միավորով կիսել են Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը։

Հիշեցնենք, որ IFFHS-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, լավագույն դարպասապահ՝ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարումային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում