Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգոյի հետ եւ հրաժարագինը սահմանել 1 միլիարդ եվրո, հաղորդում է Goal.com-ը։
20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրով նրա հրաժարագինը 750 միլիոն եվրո է։
Բրազիլիայի հավաքականի խաղացողը 2019-ին բրազիլական «Սանտոսից» է տեղափոխվել Արքայական ակումբ 45 միլիոն եվրոյի դիմաց։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել է 12 հանդիպման։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում