15:28  ,  29 նոյեմբերի, 2021

«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Ռոդրիգոյի հետ, հրաժարագինը սահմանել 1 միլիարդ եվրո

Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգոյի հետ եւ հրաժարագինը սահմանել 1 միլիարդ եվրո, հաղորդում է Goal.com-ը։

20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրով նրա հրաժարագինը 750 միլիոն եվրո է։

Բրազիլիայի հավաքականի խաղացողը 2019-ին բրազիլական «Սանտոսից» է տեղափոխվել Արքայական ակումբ 45 միլիոն եվրոյի դիմաց։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մասնակցել  է 12 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս