14:49  ,  29 նոյեմբերի, 2021

IFFHS. Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն դարպասապահ։

Նա քվեարկությունում գրավել է առաջին տեղը՝ հավաքելով 170 միավոր։ Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը՝ 75 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսիի» եւ Սենեգալի հավաքականի ներկայացուցիչ Էդուարդ Մենդին՝ 40 միավոր։

Լավագույն հնգյակում են նաեւ անգլիական «Աստոն Վիլայի» եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը։

Ջանլուիջի Դոնարուման այս տարի ճանաչվել էր նաեւ Եվրո-2020-ի լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում