14:36  ,  29 նոյեմբերի, 2021

Սերխիո Ռամոս․ Մեսին ֆավորիտ է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է փարիզյան թիմի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հնարավորությունները «Ոսկե գնդակի» համար մրցավազքում։

«Մեսին շատ կարեւոր խաղացող է ՊՍԺ-ի կազմում։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է։ Արտոնություն է նրա նման խաղացողի ունենալու։

Լեոն ֆավորիտ է «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Ես միշտ աջակցում եմ իմ ակումբակիցներին։ Մեսիին մաղթում եմ հաջողություն»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է  Football Espana-ն։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ