13:16  ,  29 նոյեմբերի, 2021

Բենզեմա․ Հպարտ եմ, որ դարձա լավագույն ֆրանսիացի ռմբարկուն պատմության մեջ (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Սեւիլիային» խփած գոլի շնորհիվ Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ակումբային կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 361-ի, եւ այդ ցուցանիշով լավագույն ֆրանսիացի ռմբարկուն է ակումբային ֆուտբոլի պատմության մեջ։ Նա առաջ է անցել Թիերի Անրիից՝ 360 գոլ։

«Գերազանց դիմակայություն էր։ Հպարտ եմ, որ դարձա լավագույն ֆրանսիացի ռմբարկուն պատմության մեջ»,- Թվիթերում գրել է Բենզեման։

«Ռեալը» 32 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից»։ «Սեւիլիան» չորրորդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 32 Վինիսիուս Ժունիոր, 87 – Ռաֆայել Միռ, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում