12:49  ,  29 նոյեմբերի, 2021

Մոուրինյո․ Ավելի շատ եմ հավանում այսպիսի հաղթանակները

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը «Տորինոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։ Հռոմեական թիմը գնդակին տիրել է խաղաժամանակի 32 տոկոսը։

«Մենք ծրագիր ունեինք սովորականից ավելի խորքից պաշտպանվել։ Նրանց կենտրոնական պաշտպանները շարվել էինք ամբողջ լայնությամբ, եւ մեր երկու հարձակվողների համար բարդ էր պրեսինգի դիմելը։ Ստիպված եղած համբերություն դրսեւորել։

«Տորինոն» ուժեղ է պաշտպանությունում, բայց ես հույս ունեի, որ ավելի շատ գոլ կխփենք։ Ես ավելի շատ եմ հավանում այսպիսի հաղթանակները։ Ավելի մեծ հաճույք եմ ստանում նվազագույն հաշվով, քան 5։0 հաշվով հաղթանակից։ Դա նշանակում է, որ թիմը ստիպված է եղել ավելի շատ ջանք գործադրել, ավելի շատ տանջվել։

Մրցակիցն անհատական վերահսկողություն էր կիրառում, եւ մեր ֆուտբոլիստները ստիպված էին փոխել դիրքերը։ Երբ շարունակում ես այդպես խաղալ, մրցակիցը ի վերջո սխալ է թույլ տալիս։ «Ջենոայի» եւ «Զարյայի» դեմ նախորդ խաղերում մենք գերիշխնում էինք եւ վերահսկում խաղը, այս անգամ այդպես չէր»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Տորինոն» ունի 17 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոմա» - «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում