11:08  ,  29 նոյեմբերի, 2021

Երեւանում ավարտված վոլեյբոլի Մ-18 ԵԱ-ն՝ Լեհաստանի հաղթանակով (ֆոտո)

Երևանում ավարտվել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջին փուլի առաջնությունը։

Առաջնության չեմպիոն դարձավ Լեհաստանի թիմը, երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի թիմը, երրորդ տեղը՝ Ուկրաինայի թիմը, հաղորդում է ՀՎՖ-ի մամուլի ծառայությունը:

Վերջին խաղային օրը մրցեցին Հայաստանի և Էստոնիայի թիմերը, հաղթեց Էստոնիայի թիմը  3:0 հաշվով:

3-4-րդ տեղերի համար մրցեցին Բելառուսի և Ուկրաինայի թիմերը,գերլարված և հետքարքիր պայքարում հաղթեց Ուկրաինայի թիմը՝3:1 հաշվով:

Առաջնության չեմպիոնի պայքարում Լեհաստանի թիմին անհրաժեշտ էր հաղթել երկու խաղափուլում, սակայն Ռուսաստանի թիմը կարողացավ առաջին երկու խաղափուլերում պարտվելուց հաղթել 3:2 հաշվով:

Այս հաշիվը միայն ձեռնտու էր Լեհաստանի հավաքական թիմին, որը հռչակվեց առաջնության չեմպիոն ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ