10:48  ,  29 նոյեմբերի, 2021

«Չելսին» 4 տարուց ավելի Պրեմիեր լիգայում չի հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնի «Չելսին» չորս տարուց ավելի չի կարողանում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի առաջնության հանդիպումներում։

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսին» տանը մանչեսթերյան թիմի հետ հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 1։1։

Նախորդ անգամ «Չելսին» «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի առաջնությունում հաղթել է 2017թ․ նոյեմերի 5-ին (1:0)։ Դրանից հետո 5 անգամ գրանցվել է ոչ ոքի, 3 խաղում հաղթել է մանչեսթերյան թիմը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին տեղի ունեցած խաղում առաջինը հաջողության էր հասել «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի գոլի շնորհիվ։ Հավասարությունը վերականգնել էր դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն 11 մետրանոցից։

«Չելսին» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 69, 11մ - Ջեյդոն Սանչո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով