01:54  ,  29 նոյեմբերի, 2021

«Ռեալի» կամային հաղթանակը «Սեւիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» Մադրիդում մրցեց «Սեւիլիայի» հետ։ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը։

Առաջինը հաջողության հասան հյուրերը 12-րդ րոպեին։ 20 րոպե անց «Ռեալը» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 32 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից»։ «Սեւիլիան» չորրորդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 32 Վինիսիուս Ժունիոր, 87 – Ռաֆայել Միռ, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում