01:39  ,  29 նոյեմբերի, 2021

«Նապոլին» ոչ մի շանս չտվեց «Լացիոյին»՝ 4։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Նապոլին» տանը մրցեց հռոմեական «Լացիոյի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ Վերջին րոպեներին նեապոլյան թիմի չորրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

«Նապոլին» 35 միավորով առաջինն է եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Միլանին»։ «Լացիոն» 8-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 4։0 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 7, Դրիս Մերտենս, 10, 29, Ֆաբիան Ռուիս, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս