09:01  ,  29 նոյեմբերի, 2021

Ռոնալդու․ Անհնար ոչինչ չկա, երբ խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդում» (ֆոտո)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Չելսիի» հետ Լոնդոնի 1։1 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո «Մանեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանություն է արել Թվիթերում։

«Առջեւում դեռ երկար ճանապարհ կա։ Անհնար ոչինչ չկա, երբ խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մենք կգնանք մեր նպատակների հետեւից մինչեւ վերջ»,- գրել է Ռոնալդուն։

36-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին։ Դրանից հետո «Չելսին» վերականգնեց հավասարությունը՝ խուսափելով պարտությունից։ 

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 69, 11մ - Ջեյդոն Սանչո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում