23:21  ,  28 նոյեմբերի, 2021

«Կադիսը» Հարոյանի հետ պարտվեց չեմպիոն «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Կադիսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Մադրիդյան ակումբից աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան եւ բրազիլացի հարձակվող Մատեուսը։

«Կադիսի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Աթլետիկոն» 29 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ Երեւանի ժամանակով կեսգիշերին կընդունի «Սեւիլիային»։ «Կադիսը» 17-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Կադիս» - «Աթլետիկո»՝ 1։4 (տեսանյութ)

Էնտոնի Լոսանո, 86 - Տոմա Լեմար, 56, Անտուան Գրիզման, 70, Անխել Կոռեա, 76, Մատեուս, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում