22:22  ,  28 նոյեմբերի, 2021

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Թեեւ հսկայական տարածքային եւ խաղային առավելություն ուներ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը, սակայն առաջինը հաջողության հասան հյուրերը։

50-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն, որն առաջին գոլը խփեց Պրեմիեր լիգայում։ 64-րդ րոպեին նրան փոխարինեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

69-րդ րոպեին «Չելսին» վերականգնեց հավասարությունը իտալացի կիսապաշտպան Ժորժինիյոյի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։  

«Չելսին» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 69, 11մ - Ջեյդոն Սանչո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում