20:03  ,  28 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց լոնդոնյան «Վեստ Հեմի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ու բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն։

«Մանչեսթեր Սիթին» 29 միավորով հավասարվեց առաջատար «Չելսիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ այս տուրում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Վեստ Հեմը» չորրորդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 33, Ֆերնանդինյո, 90 - Մանուել Լանսինի, 90+4

«Լեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 4։2 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 16, Ջեյմս Վարդի, 34, 42, Ադեմոլա Լուքման, 68 - Ջոշուա Քինգ, 30, 11մ, Էմանուել Դենիս, 61

«Բրենթֆորդ» - «Էվերտոն»՝ 1։0

Այվան Տոնի, 24, 11մ

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 18։00-ին չեղարկվել է առատ ձյան տեղումների պատճառով

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20։30   (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում