19:55  ,  28 նոյեմբերի, 2021

«Միլանի» անսպասելի պարտությունը՝ 1։3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» ընդունեց «Սասուոլոյին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Հյուրերն առաջինը գոլ բաց թողեցին, սակայն հասան կամային հաղթանակի։

«Միլանը» 32 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Նապոլին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 12-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Միլան» - «Սասուոլո»՝ 1։3 (տեսանյութ)

Ալեսիո Ռոմանյոլի, 21 - Ջանլուկա Սկամակա, 24, Սիմոն Կյաեր, 33, ինքնագոլ, Դոմենիկո Բերարդի, 66

Հեռացում՝ Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»), 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում