19:11  ,  28 նոյեմբերի, 2021

IFFHS. Ռոբերտ Լեւանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։ Քվեարկության արդյունքում նա հավաքել է 150 միավոր եւ գրավել առաջին տեղը։

Երկրորդ տեղը 105 միավորով զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։

Երրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» ու Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն՝ 40 միավոր։

Լավագույն տասնյակում են նաեւ Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Նգոլո Կանտեն («Չելսի», Ֆրանսիա), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ, Իտալիա) եւ Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ