18:37  ,  28 նոյեմբերի, 2021

Նեյմարը վնասվածք է ստացել եւ պատգարակով դուրս բերվել խաղադաշտից

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի «Սենթ Էթյեն» - ՊՍԺ հանդիպման վերջնամասում ձախ ոտքի սրունքոտնաթաթային հոդի վնասվածք է ստացել փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի, որի դեմ կոշտ սահանկում է կատարել մրցակցի պաշտպան Իվան Մասոնը։

Նեյմարին պատգարակով են դուրս բերել խաղադաշտից։

ՊՍԺ-ն հաղթել էր 3։1 հաշվով եւ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում