17:56  ,  28 նոյեմբերի, 2021

ՊՍԺ-ն հաղթեց Սերխիո Ռամոսի նորամուտի խաղում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց հետնապահ «Սենթ Էթյենին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

Երեք գոլային փոխանցումն էլ կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Սենթ Էթյենը» 45-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշեց 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նիցայից»։ «Սենթ Էթյենը» վերջինն է՝ 12 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սենթ Էթյեն» - ՊՍԺ՝ 1։3 (տեսանյութ)

Դենի Բուանգա, 23 - Մարկինյոս, 45+2,, 90+1, Անխել Դի Մարիա, 79

Հեռացում՝ Տիմոտե Կոլոձեյչակ («Սենթ Էթյեն»), 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում