17:09  ,  28 նոյեմբերի, 2021

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Վանից»՝ 2։0

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց հետնապահներից «Վանին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով, թեեւ արդեն 6-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։

Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։

«Արարատ-Արմենիան» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վանը» նախավերջինն է՝ 9 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 2։0

Ուիլֆրիդ Կուասի Էզա, 85, 90+2

Չիրացրած 11մ՝ Բրունո Միգել Դի Խեսուս Միրանդա («Վան»), 8

Հեռացումներ՝ Ժունիոր Բուենո («Արարատ-Արմենիա»), 6, Էմանուել Միրեկու Ատահ («Վան»), 44, երկրորդ դեղին քարտ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում