15:43  ,  28 նոյեմբերի, 2021

Իվան Ռակիտիչ․ Սա լավագույն «Ռեալն» է 2 տարում

«Սեւիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումից առաջ կարծիք է հայտնել, որ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Ռեալի» ուժեղագույն տարբերակն է նախորդ երկու տարիներին։

«Այո, 5 անգամ «Բարսելոնայի» հետ հաղթել եմ «Ռեալի» ստադիոնում, որն անհավանական է, իսկ վերակառուցումից հետո ավելի լավը կդառնա։ Հույս ունեմ, որ «Սեւիլիայի» հետ առաջին անգամ կհաղթեմ Մադրիդում։ Մենք մեծ սպասումներ ունենք այս հանդիպումից, ներշնչված ենք։

Սա լավագույն «Ռեալն» է երկու տարում, ամենաուժեղ տարբերակը՝ փորձառու եւ երիտասարդ խաղացողների համադրմամբ։ Պետք է անցկացնել կատարյալ հանդիպում, որպեսզի հաղթենք նրանց»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ» - «Սեւիլիա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (նոյեմբերի 29)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում