14:40  ,  28 նոյեմբերի, 2021

Պոչետինո․ Ռամոսը կարող է իր գիտելիքներով, արժանիքներով հարստացնել թիմը

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս է հայտնել, որ թիմի նորեկ, 35-ամյա իսպանացի հարձակվող Սերխիո Ռամոսն առաջիկայում կնշի նորամուտը փարիզյան թիմում։

«Ռամոսը նորմալ պրոֆեսիոնալ վարք է դրսեւորում, ձգտում է օգնել թիմին։ Դա լավ է։ Նա բոլորիս հայտնի մեծ փորձով խաղացող է եւ մեծագույն չեմպիոն։

Նա կարող է իր գիտելիքներով, արժանիքներով հարստացնել թիմը։ Ռամոսին խաղաժամանակ է անհրաժեշտ։ Տեսնենք, թե ինչպես նա կհարմարվի Ֆրանսիայի առաջնությանը, որը ամբողջովին տարբերվում է Լա Լիգայից։ Դա դժվար է կանխատեսել, դրա համար կպահանջվի ժամանակ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Football365.fr-ն։

Սերխիո Ռամոսը հույս էր հայտնել, որ դեռ 4-5 տարի կկարողանա խաղալ։

Նա ամռանն է միացել ՊՍԺ-ին։ Մադրիդի «Ռեալը» չէր ցանկացել երկարաձգել պայմանագիրը նրա հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում