13:37  ,  28 նոյեմբերի, 2021

Թոմաս Մյուլեր․ Ռոբերտ Լեւանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը» եւ վերջ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է այս տարի ստանա «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Լեւադովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը» եւ վերջ։ Նա լիովին արժանի է։ Իհարկե, Իսպանիայում կասեն, որ Բենզեման նույնպես արժանի է, բայց Լեւին նվաճեց բոլոր տիտղոսները, իսկ հետո մրցանակաբաշխությունը չեղարկվեց։ Այս տարի նա գերազանցեց Գերմանիայի ռմբարկուական ռեկորդը։

Տեսեք, թե ինչ է նա անում Լեհաստանի հավաքականի հետ։ Դա ավելի բարդ է, քան առաջատար ակումբում գոլեր խփելը։ Այս երկու տարիներին ոչ մի այլ խաղացող անհատական մակարդակում ավելի լավ հանդես չի եկել։ Լեւանդովսկի պետք է ստանա մրցանակը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում