11:08  ,  28 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի զույգը՝ Երեւանում անցկացված լատինաամերիկյան պարերի աշխարհի Մ-18 առաջնության չեմպիոն (ֆոտո)

Երեւանում անցկացված լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական (մինչեւ 18 տարեկան) առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսելյով - Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը։

Արծաթե մեդալը նվաճեց Ռումինիայի Ստեֆան Մառա- Մարիա Թի Նիկոլաե զույգը, բրոնզե մեդալակիր դարձավ Էստոնիան ներկայացնող Ռոբերտ Վեիդե- Ամանդա Ռեբեկա Պադար զույգ։

Եզրափակիչ դուրս եկան լավագույն 6 պարային զուգերը։ Հայաստանը ներկայացնող երկու պարային զույգերը եզրափակիչ փուլ չհասան։

Բացի աշխարհի առաջնության գավաթից, չեմպիոն զույգը Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մխիթարյանի կողմից ստացավ նաեւ Հայաստանի ֆեդերագիայի գավաթ։

Նշենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում էր 32 երկրի 56 պարային զույգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում