09:09  ,  28 նոյեմբերի, 2021

#SportNetLIFE. Լեւոն Արոնյանի եւ Արթուր Ալեքսանյանի նվերները պատերազմի հերոսներին, «Կարեն ջանի» այցը Հայաստան, Նազիկ Ավդալյանի «Դլե Յամանը»

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

19-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի աստղերի նախորդ շաբաթվա ամենաուշագրավ  հրապարակումները:

Ի՞նչ նվերներ են արել Լեւոն Արոնյանն ու Արթուր Ալեքսանյանը պատերազմի հերոսներին, ինչո՞ւ էր Կարեն Խաչանովը ժամանել Հայաստան, Նազիկ Ավդալյանի հուզիչ ասմունքն ու «Դլե Յաման» կատարումը, ինչպե՞ս է Հակոբ Մկրտչյանի 2-ամյա դուստրը մեքենա վարում, ի՞նչ գրառումներ են արել Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը ամուսնության 4-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչո՞ւ են զարմացել Զլատան Իբրահիմովիչի երկրպագուները սիրված ֆուտբոլիստի՝ Նովակ Ջոկովիչի հետ հանդիպումից արված հրապարակումից հետո եւ ինչպե՞ս է անցել Արսեն Հարությունյանի նշանադրությունը. դեմո հոլովակ արարողությունից։

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի հերթական թողարկման ընթացքում։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English