01:39  ,  28 նոյեմբերի, 2021

«Ինտերն» ուժեղ էր «Վենեցիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Վենեցիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

34-րդ րոպեին աչքի ընկավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ Ավելացված 6-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ իրացրեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» երրորդ տեղում է՝ 31 միավոր։ «Վենեցիան» 15 միավորով 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վենեցիա» - «Ինտեր»՝ 0։2 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 34, Լաուտարո Մարտինես, 90+6, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում