23:22  ,  27 նոյեմբերի, 2021

«Բավարիան» հաղթեց եւ առաջինն է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Արմինիայի» հետ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հետնապահներից մեկին հաղթեց նվազագույն հաշվով։

71-րդ րոպեին գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։

«Բավարիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Արմինիան» 17-րդն է՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բավարիա» - «Արմինիա»՝ 1։0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ