22:29  ,  27 նոյեմբերի, 2021

Լատինաամերիկյան պարերի երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչ Սպիտակցի Հայկոյի երաժշտության ներքո (ֆոտո, վիդեո)

Լատինամերիկյան պարերի մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունը  կնպաստի սպորտային պարերի զարգացմանը Հայաստանում (տեսանյութ

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մխիթարյանը։

Նոյեմբերի 27-ին Երեւանում անցկացվեց լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնություն, որին մասնակցում է 32 երկրից 56 պարային զույգ։

« Շատ հետաքրքիր եւ լարված է անցնում աշխարհի առաջնությունը։ Հայաստանը երկրորդ անգամ է ընդունում աշխարհի առաջնությունը։ Առաջին անգամ անցկացրել ենք 2019 թվականին մինչեւ 21 տարեկանների առաջնություն։ Այս տարի մինչեւ 18 տարեկանների աշխարհի ամենաուժեղներն են մրցում։ Շատ դժվար մրցակցություն է։ Հայաստանը ներկայացել է երկու պարային զույգով։ Մեր զույգը հրաշալի մասնակցեց։ Հուսանք նրանք դուրս կգան եզրափակիչ, այսինքն կմտնեն լավագույն 6-ի մեջ։ Հասկանալի էր նաեւ, որ շատ ուժեղ երկրների հետ ենք մրցում։ Այնպիսի երկրների,որտեղ լատինաամերիկյան պարերը շատ զարգացած եւ տարածված են», - ասաց Արմեն Մխիթարյանը։

Մ18 աշխարհի առաջնության ժուրիի կազմն ընտրված է միջազգային ֆեդերացիայի կողմից։ Երեւանում անցկացվող  աշխարհի առաջնությանը ներկա է նաեւ Սպորտային պարերի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը, որը նաեւ առաջնության գլխավոր մրցավարն է։

Առաջնությունը դեռ շարունակվում է։ Տեւելու է մեկ օր։ Տեղի է ունենում ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ ներկա է մեծ թվով հանդիսատես։ Արդեն տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում աշխարհի ուժեղագույն զուգերը լատինաամերիկյան պարեր պարեցին նաեւ Սպիտակցի Հայկոյի երգի ներքո: Գլխավոր մրցավարի երգի ընտրությունը դուր եկավ հատկապես ներկաներին։

Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, հնչող երգի ընտրությունը կարեւոր չէ, զույգերը պետք է ռիթմը բռնեն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում