20:58  ,  27 նոյեմբերի, 2021

«Լիվերպուլի» տպավորիչ հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13–րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան եւ հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

«Լիվերպուլը» 28 միավորով երկրորդն է եւ առաջատար «Չելսիից» (12 խաղ) հետ է 1 միավոր։

«Աստոն Վիլան» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի նշանակումից հետո երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։

Լոնդոնում «Քրիսթալ Փելասի» հետ դիմակայությունն ավարտվեց 2։1 հաշվով։

«Աստոն Վիլան» 16 միավորով հավասարվեց 10-րդ տեղում ընթացող «Քրիսթալ Փելասին» եւ 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Լիվերպուլ» - «Սաութհեմփթոն»՝ 4:0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 2, 32, Տիագո Ալկանտարա, 37, Վիրջիլ վան Դեյք, 52

«Քրիսթալ Փելաս» - «Աստոն Վիլա»՝ 1։2

Մարկ Գեհի, 90+5 -  Մեթ Թարգետ, 15, Ջոն Մաքգին, 86

«Նորվիչ Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում