20:25  ,  27 նոյեմբերի, 2021

Բունդեսլիգա. «Բորուսիայի» եւ «Հոֆենհայմի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձավ դորտմունդյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին եւ 10 րոպե անց խփեց հյուրերի երրորդ գոլը։

«Բորուսիան» 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն Մյունխենի «Բավարիայից», որն այս տուրում կընդունի «Արմինիային»։ «Վոլֆսբուրգը» 7-րդն է՝ 20 միավոր։

«Հոֆենհայմը» մրցակցի խաղադաշտում մրցեց «Գրոյտեր Ֆյուրտի» հետ եւ առավելության հասավ 6։3 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Տոգոն ներկայացնող հարձակվող Իլա Բեբուն։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 20 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։3 (տեսանյութ)

Վաուտեր Վեգորստ, 2 - Էմրե Ջան, 35, 11մ, Դոնիել Մալեն, 55, Էրլինգ Հոլանդ, 81

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Հոֆենհայմ»՝ 3։6

Ջեյմի Լեւելինգ, 22, Տիմոտի Տիլման, 46, Բրանիմիր Հրգոտա, 67 - Իլա Բեբու, 32, 62, 80, Ժորժինյո Ռյուտեր, 40, 57, Մարկո Մայերհյոֆեր, 66, ինքնագոլ

 «Բավարիա» - «Արմինիա»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով