18:07  ,  27 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» 70 միլիոն եվրո է պահանջում Տորեսի համար «Բարսելոնայից»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» շարունակում են բանակցությունները կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերի հարցով։

Մանչեսթերյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 70 միլիոն եվրո, կատալոնական ակումբը ցանկանում է գործարքն իրականացնել 50 միլիոն եվրոյով, հաղորդում է Goal.com-ը։

«Բարսելոնան» համաձայնության է հասել իսպանացի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ։ Տորեսը իսպանացի Չավիի գլխավորած թիմին միանալու համար համաձայնել է աշխատավարձի կրճատման։

Այս մրցաշրջանում Տորեսը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 7 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում