17:32  ,  27 նոյեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ բավարարել Պոլ Պոգբայի ֆինանսական պահանջները

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ հաջորդ ամռանը պայմանագիր կնքելու մտադրությունից, քանի որ նպատակահարմար չի համարում բավարարել նրա ֆինանսական պահանջները։

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ ցանկանում է նույնքան ստանալ հաջորդ ակումբում, հաղորդում է իսպանական Marca-ն։

Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը համաձայնության չեն հասնում նոր պայմանագրի վերաբերյալ։

Պոգբան այժմ վերականգնվում է վնասվածքից հետո եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս