16:17  ,  27 նոյեմբերի, 2021

Ալեքսանդր Լյակազեթ. Հունվարին կքննարկենք բոլոր հետաքրքիր մարտահրավերներն ու գրավիչ նախագծերը

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը հաստատել է, որ դիտարկում է տարբերակներ ակումբը փոխելու ուղղությամբ։

«Իհարկե, իմ գործակալները հիմա դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները։ Բայց ես հիմա ցանկանում եմ կենտրոնանալ իմ խաղի վրա «Արսենալում»՝ առնվազն մինչեւ հունվար։

Հարցերը շատ են, հունվարին կքննարկենք բոլոր հետաքրքիր մարտահրավերներն ու գրավիչ նախագծերը»,- Ալեքսանդր Լյակազեթի խոսքը մեջբերում է  Metro-ն։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Արսենալի» կազմում Լյակազեթն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում