13:34  ,  27 նոյեմբերի, 2021

«Լիվերպուլի» եւ «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան ավարտեց կարիերան

Անգլիական «Լիվերպուլի», Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ 40-ամյա արգենտինացին այդ մասին հայտնել է Ինստագրամում հրապարակած տեսահոլովակով։

Մաքսի Ռոդրիգեսը արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» սան է։ Այդ ակումբը նաեւ վերջինը դարձավ նրա կարիերայում։ Նա հանդես է եկել նաեւ իսպանական «Էսպանյոլում» եւ Ուրուգվայի «Պենյարոլում»։

2003-2015 թվականներին Մաքսի Ռոդրիգեսը հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English