23:55  ,  26 նոյեմբերի, 2021

Ֆերնանդու Սանտուշ․ Վստահ եմ, որ Պորտուգալիան կնվաճի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո վստահություն է հայտնել, որ պորտուգալացիները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Պորտուգալիան կմրցի Թուրքիայի հետ։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում ուղեգրի համար կպայքարի Իտալիա - Հյուսիսային Մակեդոնիա դիմակայության հաղթողի հետ։

«Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի դեմ խաղի վրա։ Դրական է այն, որ Թուրքիային հաղթելու դեպքում, եզրափակիչն անցկացնելու ենք մեր խաղադաշտում։ Բայց դրա համար պետք է հաղթել Թուրքիայի հավաքականին։

Կարեւոր է, որ մենք կստանանք մեր երկրպագուների աջակցությունը եւ կխուսափենք թռիչքներից, որոնք հոգնեցնում են։ Հիմա պետք է լավ պատրաստվել եւ մարտին ցուցադրել լավ խաղամակարդակ։

Թուրքիան ունի շատ լավ խաղացողներ։ Այդ թիմը միշտ դժվարություններ է ստեղծում, բայց ես վստահ եմ, որ մենք կնվաճենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը»,- Սանտուշի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-ին եւ 25-ին, եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 28-ին եւ 29-ին։

Հաղթողները հայտնի կդառնան մեկ հանդիպման արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ