22:31  ,  26 նոյեմբերի, 2021

Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Էրլինգ Հոլանդը վնասվածքը ստացել էր հոկտեմբերին եւ հաղորդվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա հունվարին։

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հայտնել է, որ Էրլինգ Հոլանդը կկարողանա մասնակցել «Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում