18:22  ,  26 նոյեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Ցավոք, գերազանց մարզիչ է գալիս Անգլիա

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի Ռալֆ Ռանգնիկի առաջիկա նշանակումը։

«Ցավոք, գերազանց մարզիչ է գալիս Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա շատ փորձառու մենեջեր է, որը ոչնչից Գերմանիայում կառուցել է «Հոֆենհայմը» եւ «Լայպցիգը»։ Ֆուտբոլում շատ են տարբեր աշխատանքները, բայց նա միշտ ցանկացել է լինել մարզիչ, մենեջեր։

«Յունայթեդը» կլինի շատ կազմակերպված խաղադաշտում։ Դա այդքան էլ լավ չէ մյուս թիմերի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում