17:26  ,  26 նոյեմբերի, 2021

«Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Ստեֆանո Պիոլիի հետ

Իտալական «Միլանը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, հաղորդում է ակումբի ալիքը։

56-ամյա իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Նախորդը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նոր պայմանագրով Ստեֆանո Պիոլին կստանա տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում