14:39  ,  26 նոյեմբերի, 2021

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի նախավերջին տուրի լավագույն գոլերն ու սեյվերը։

Լավագույն գոլերի հեղինակներից են Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Մուսա Դիաբին, որը գրավել էր շոտլանդական «Սելթիկի» դարպասը, «Բայերը» հաղթել էր 3։2 հաշվով,

Պորտուգալիայի «Բրագայի» հարձակվող Գալենոն, որն աչքի էր ընկել դանիական «Միտյուլանդի» դեմ խաղում, «Բրագան» պարտվել էր 2։3 հաշվով։

Լավագույն քառյակում է նաեւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Միրկո Իվանիչի գոլը բուլղարական «Լուդոգորեցի» դարպասը։ Բելգրադի թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում է նաեւ անգլիական «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, որը գրավել էր լեհական «Լեգիայի» դարպասը, «Լեսթերը» հաղթել էր 3։1 հաշվով։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

Լավագույն սեյվերն այս շաբաթ միայն կրկնակի են։ «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Սելիխովը իտալական «Նապոլիի» դեմ խաղում կրկնակի սեյվ էր կատարել։ «Սպարտակը» հաղթել էր 2։1 հաշվով։

«Գլազգո Ռեյնջերսի» դարպասապահ Ալան Մաքգրեգորը փայլել էր «Սպարտայի» դեմ խաղում, շոտլանդական թիմը հաղթել էր 2։0 հաշվով։

«Սելթիկի» դարպասապահ Ջո Հարթն էլ Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում էր կատարել կրկնակի սեյվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով