11:24  ,  26 նոյեմբերի, 2021

Մոուրինյո․ Շատ լավ խաղացինք առաջին րոպեից, կարող էինք 6 կամ 7 գոլ խփել

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակն ուկրաինական «Զարյայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում։

«Շատ լավ խաղացինք առաջին րոպեից, կարող էինք 6 կամ 7 գոլ խփել։ «Զարյան» ամենաբարձրակարգ թիմերից չէ, բայց նրանք ագրեսիվ են եւ ունեն լավ անհատական որակներ։

Այս խաղում մեր ֆուտբոլիստներն էլ ցուցադրեցինք բարձր անհատական վարպետություն։ Մենք երջանիկ ենք մեր առաջընթացի համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

«Ռոման» 10 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բուդյո Գլիմտից» (Նորվեգիա) հետ է 1 միավոր։ Երկու թիմերն էլ ապահովել են տեղը փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում