10:04  ,  26 նոյեմբերի, 2021

«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո, վիդեո)

«Ռիվեր Փլեյթը» 36-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնության 22-րդ տուրում Բուենոս Այրեսի թիմն ընդունեց «Ռասինգ Ավելյանեդային» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։

Առաջնության ավարտից երեք տուրում առաջ Մարսելո Գալյարդոյի գլխավորած թիմը 52 միավորով ապահովեց տիտղոսը։ Մոտակա հետապնդողը հետ է 12 միավոր։

«Ռիվեր Փլեյթը» չեմպիոնական տիտղոսների քանակով Արգենտինայի ռեկորդակիրն է։ «Բոկա Խունիորսը» 34 անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում