01:52  ,  26 նոյեմբերի, 2021

«Ռոման» տանը խնդիրներ չունեցավ՝ 4։0 (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում իտալական «Ռոման» ընդունեց ուկրաինական «Զարյային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի հարձակվող Կառլես Սայոլն ու իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։

Խմբի մյուս խաղում նորվեգական «Բոդյո Գլիմտը» 2։0 հաշվով հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին եւ 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 10 միավորով երկրորդն է։ Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն վերջին տուրում հայտնի կդառնա խմբի հաղթողն ու 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմը։ Երկրորդ տեղ գրավածը հանդես կգա 1/16 եզրափակիչում։

Վերջին տուրում «Ռոման» կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, «Բոդյո Գլիմտը»՝ «Զարյային»։

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր

C խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 4։0 (տեսանյութ)

Կառլես Սայոլ, 15, Նիկոլո Ձանյոլո, 33, Թեմի Աբրահամ, 46, 75

Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 41

«Բոդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)՝ 2։0

Սոնդրե Բրունստադ, 25, Էրիկ Բոտհեյմ, 85

Մրցաշարային դրություն․ «Բոդյո-Գլիմտ»՝ 11, «Ռոմա»՝ 10, «Զարյա»՝ 6, ԲԿՄԱ՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում