00:54  ,  26 նոյեմբերի, 2021

ԱԱ․ Բելգիա - Հայաստան՝ 19։0

Ֆուտբոլի կանանց 2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Բելգիայի հավաքականին եւ պարտություն կրեց 0։19 հաշվով։

Արմեն Սանամյանի գլխավորած թիմը գոլեր բաց թողեց 3-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 17-րդ, 24-րդ, 28-րդ, 30-րդ, 33-րդ, 34-րդ, 39-րդ, 51-րդ 73-րդ, 78-րդ, 81-րդ, 88-րդ, 90-րդ, 90+2-րդ, 90+4-րդ րոպեներին։

Հայաստանի թիմը նոյեմբերի 30-ին Երեւանում կընդունի Նորվեգիայի հավաքականին, որին առաջին տուրում պարտվել է 0։10 հաշվով։

F խմբի մրցաշարային դրությունը 5 տուրից հետո․ Նորվեգիա՝ 13, Լեհաստան՝ 11, Բելգիա՝ 10, Ալբանիա՝ 4, Կոսովո՝ 4, Հայաստան՝ 0։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ