Եվրոպայի լիգայի խմբայի մրցաշարի նախավերջին տուրում իտալական «Լացիոն» Մոսկվայում մրցեց «Լոկոմոտիվի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
E խմբի մյուս խաղում թուրքական «Գալաթասարայը» 4։2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Մարսելին» եւ 11 միավորով առաջին տեղում է, «Լացիոն» 8 միավորով երկրորդն է։
Վերջին տուրում «Լացիոն» կընդունի «Գալաթասարային»։ Առաջին տեղը գրաված թիմը դուրս է գալիս 1/8 եզրափակիչ, երկրորդ տեղը՝ 1/16 եզրափակիչ, երրորդ տեղը՝ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչ։
E խումբ
«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Լացիո» (Իտալիա)՝ 0։3 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 56, 11մ, 63, 11մ, Պեդրո Ռոդրիգես, 87
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 4։2
Ալեքսանդրու Չիկիլդեու, 12, Դուե Չալետա-Ցար, 30, ինքնագոլ, Սոֆիան Ֆեգուլի, 64, Ռայան Բաբել, 83 - Արկադիուշ Միլիկ, 68, 85
Մրցաշարային դրություն․ «Գալաթասարայ»՝ 11, «Լացիո»՝ 8, «Մարսել»՝ 4, «Լոկոմոտիվ»՝ 2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում