23:36  ,  25 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտը» Հելսինկիում պարտվեց ՀԻԿ-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Հելսինկիում հյուրընկալվեց Ֆինլանդիայի ՀԻԿ-ին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 48-րդ րոպեին խփեց 34-ամյա ճապոնացի կիսապաշտպան Ատոմու Տանական։

A խմբում ՀԻԿ-ը 6 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» 5 պարտությունից հետո վերջինն է։

Երկու թիմերն էլ դեռ նախորդ տուրում զրկվել էին փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Իսրայելական «Մաքաբի Թել Ավիվն» ու ավստրիական ԼԱՍԿ-ը 10-ական միավորով առաջին եւ երկրորդ տեղերում են։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 

խումբ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1։0

Ատոմու Տանակա, 48

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով