22:24  ,  25 նոյեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ Կամո Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ղազախական «Կայրաթը» տանը մրցել է շվեյցարական «Բազելի» հետ եւ պարտություն է կրել 2։3 հաշվով։

Դաշտի տերերի երկրորդ գոլը 56-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 1 րոպե առաջ։

«Բազելը» 11 միավորով առաջինն է, «Կայրաթը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 5-րդ տուր

«Կայրաթ» - «Բազել»՝ 2։3

Վագներ Լավ, 23, Կամո Հովհաննիսյան, 56 - Արթուր Կաբրալ, 45, 11մ, Էդոն Ժեգրովա, 69, Պայտիմ Կասամի, 72

Հեռացումներ՝ Յան Վորոգովսկի («Կայրաթ»), 90+3, երկրորդ դեղին քարտ, Ռիկարդու Ալվեշ («Կայրաթ»), 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ