21:14  ,  25 նոյեմբերի, 2021

Էրիկ Կանտոնան իրեն հռչակել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, կինոդերասան Էրիկ Կանտոնան իրեն հռչակել է մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Նա Ինստագրամում հրապարակել է հեգնական տեսահոլովակ։

«Ողջույն, իմ ընկերներ։ Կցանկանայի ձեզ հետ կիսվել բացառիկ տեղեկությամբ։ Ես «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն եմ։ Շուտով դուք կիմանաք իմ հրաշալի շտաբի բոլոր մասնագետներին։ Կհանդիպենք»,- ասել է Կանտոնան տեսահոլովակում։

Ոչ պաշտոնական տվյալով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, որն այժմ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի եւ զարգացման բաժնի ղեկավարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English