20:24  ,  25 նոյեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նոյեմբերի 25-ին Հելսինկիում կհյուրընկալվի Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։ Հայտնի է երեւանյան թիմի մեկնարկային կազմը

«Ալաշկերտ»․ Օգնյեն Չանչարեւիչ, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Կադիո Դիդյե, Վլադիսլավ Կրյուչկով, Արտակ Գրիգորյան, Աղվան Պապիկյան, Արտակ Եդիգարյան, Վանգու Գոմե, Մարկո Միլինկովիչ, Ժոզե Էմբալո։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։

Թիմերի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանում պարտվել է 2։4 հաշվով։

Երկու թիմերն էլ արդեն զրկվել են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր 

A խումբ

ՀԻԿ (Ֆինլանդիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 21։45 (Երեւանի ժամանակ)

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Մաքաբի»՝ 10 միավոր, ԼԱՍԿ՝ 10, ՀԻԿ՝ 3, «Ալաշկերտ»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով