19:54  ,  25 նոյեմբերի, 2021

Հայաստանի գավաթ․ «Արարատն» ուժեղ էր «Նոայից»

«Արարատը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Արարատը» քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ։ Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Նորավանքը», «Վանը» եւ «Ուրարտուն»։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արարատ» - «Նոա»՝ 1։0

Հովհաննես Նազարյան, 31

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1

Տեմուր Մուստաֆին, 28, Սերգեյ Օռլով, 68 - Յուսուֆ Օտուբանջո, 71

Նոյեմբերի 23

«Փյունիկ» - «Վան»՝ 1։1 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 2։4)

Ալեքսանդր Ստեպանով, 100, ինքնագոլ  Ալեքսանդր Ստեպանով, 116

Նոյեմբերի 21

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 2։0

Ջոնել Դեսիրե, 34,  Հակոբ Հակոբյան, 78

Հաղթողը հայտնի է դառնում մեկ հանդիպման արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով